Հարվածել է ադրբեջանցու գլխին, քաշել նրա կնոջ մազերից ու գցել գետնին

Մանրամասներ

1

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում 54-ամյա տղամարդը հասարակական տրանսպորտում հարձակվել եւ վիրավորել է երկու ադրբեջանցու, հայտնում է migazin.de-ն:

Քաղաքի դատախազությունը հայտնել է, որ հանցագործությունը կատարվել է այլատյացության հիմքով:

Հաղորդվում է, որ զոհերը տարեց ադրբեջանցի զույգ են: Հանցագործը հարվածել է 67-ամյա տղամարդու գլխին, ինչի արդյունքում նա ստացել է ճակատի վերքեր:

Բացի այդ, նա քաշել է 66-ամյա կնոջ մազերից ու գցեց գետնին, որից հետո տրամվայում նա գլուխը հարվածել է աստիճանին:

Դատախազությունը եւ ոստիկանության Դրեզդենի բաժինը քրեական գործ են հարուցել կասկածյալի դեմ: Ինչպես նշվել է քաղաքի ոստիկանությունում, հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել։