Իսրայելական բանակը հանկարծակի զորավարժություններ է սկսել

Մանրամասներ

1

Հոկտեմբերի 18-ին մեկնարկել են Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմածովային ուժերի չհայտարարված զորավարժությունները: Այս մասին հայտնում է newsru.co.il կայքը՝ հղում անելով ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությանը:

«Պայմանավորված ափամերձ շրջանում և նավահանգիստներում զորավարժությունների անցկացմամբ՝ ռազմանավերի և մոտորանավերի մեծ կենտրոնացում է նկատվում, կարող են կրակոցներ և պայթյուններ լսվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում անցկացվող զորավարժություններն անցկացվում են ցածր ամպամածության և անձրևային եղանակի պայմաններում: