Ռուսաստանից Իլ-76ՄԴ ինքնաթիռով Երեւան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, որը նախատեսված է Արցախի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ է բերվել սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ, ծորակներ, Էլեկտրական վառարաններ։ Այդ ամենը հետագայում կտեղափոխվի մանկապարտեզներ, դպրոցներ, կփոխանցվի բազմազավակ ընտանիքներին, կարիքավորներին, տեղահանվածներին, նաեւ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը։
Հայաստան հասած խմբաքանակում նաեւ սարքավորումներ կան, որոնք նախատեսված են Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար։ Մարդասիրական բեռն Արցախ կհասցնի ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը։
0Comments