Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Մանրամասներ

1

Հայաստանի 3 մարզերի 6 համայնքներում` Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում,Տեղ համայնքում և Դիլիջանում այսօր` հոկտեմբերի 17-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են։

Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք:

Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք։

Մեղրիում պայքարելու է 4 քաղաքական ուժ։

Սյունիքի մարզի Տաթև համայնքում թեկնածուներ են 3 կուսակցություն։

Տեղ համայնքում պայքարելու է ընդամենը երկու կուսակցություն։

Դիլիջանում պայքարելու է 5 կուսակցություն։