Մերկ կինը զբոսնել է օդանավակայանում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մերկ կինը զբոսնել է Դենվերի միջազգային օդանավակայանում՝ շփվելով ուղեւորների հետ ու գրավելով ոստիկանության ուշադրությունը:

Կինն ուներ ջրով լի շիշ եւ զբոսնում էր լիովին մերկ: Ոստիկանները փորձում էին ստիպել կնոջը ծածկել մարմինը, սակայն նա ծիծաղում եւ փախնում էր: «Ինչպե՞ս եք: Որտեղի՞ց եք»,- հարցնում էր նա անցորդներին, որոնք նկարում էին կնոջը:

Օդանավակայանի ոստիկանությունը հրապարակել էր հաշվետվություն ոգելից խմիչքների ազդեցության ներքո գտնվող ամբողջովին մերկ կնոջ մասին: Սպաներն արձագանքել եւ հայտնաբերել էին կնոջը, որը վազում էր սրահում: Կինը տեղափոխվել էր համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով չպարզված բժշկական խնդրի պատճառով:

CBS-ն հայտարարել է, որ, չնայած ստացել է տեսանյութի կրկնօրինակ, որոշել է չհրապարակել այն, քանի որ իշխանությունները համարում են, որ կինն ունի հոգեկան խանգարում:

1