Հարավ գյուղին մոտ ադրբեջանական ԶՈՒ-ն մի քանի կրակոց են արձակել, բայց կրակահերթ չի եղել․ Արցախի ՄԻՊ

Մանրամասներ

1

Արցախի Հարավ գյուղի մոտակայքում մոտ 40 րոպե առաջ ադրբեջանական զինված ուժերը մի քանի կրակոց են արձակել, բայց կրակահերթ չի եղել՝ մենահատ կրակոցներ են գրանցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Այդ պահին գյուղում մառախուղ է եղել եւ չի երեւացել՝ որ կողմից է կրակել հակառակորդը, բայց գյուղի ուղղությամբ չեն եղել կրակոցները, ամենայն հավանականությամբ՝ գյուղին հարող դիրքերի ուղղությամբ»,- նշեց Ստեփանյանը: