Գեղեցիկ կին է, բարեկազմ․ Կարծես չի էլ լսել ինչ ասացի․ Պուտինի հաճոյախոսությունն ու լրագրղի գրառումները․ ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ

Մանրամասներ

Օրերս Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա համաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը հաճոյախոսել էր ամերիկյան CNBC հեռուստաալիքի լրագրող Հեդլի Գեմբլին․

«Գեղեցիկ կին է, բարեկազմ: Ես նրան մի բան եմ ասում, իսկ նա ինձ բոլորովին այլ բան: Կարծես չի էլ լսել ինչ ասացի ...», - ասել է Պուտինը` պատասխանելով CNBC-ի լրագրող Հեդլի Գեմբլի հարցին, թե ինչպես կարող է Մոսկվան ստիպել Եվրոպային հավատալ նրան, որ Ռուսաստանը հուսալի գործընկեր է գազի մատակարարման հարցում, երբ այդ էներգիակիրը չի մատակարարում գազատարներով:

Հեդլի Գեմբլը Instagram-ում  լուսանկարներ է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դրանք արվել են Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա համաժողովի շրջանակում:

Գեմբլը համաժողովի մոդերատոր էր:

Լուսանկարներից մեկում Գեմբլը ձեռքին պահել է «Կոմերսանտ» թերթի տպագիր տարբերակը: Առաջին էջում թերթը տեղադրել է մի լուսանկար, որը ցույց է տալիս լրագրողի՝ մեկը մյուիսն գցած սլացիկ ոտքերը. քիչ այն կողմ նստած է Ռուսաստանի նախագահը:

«Իմ լավագույն ռակուրսը»,-լուսանկարը մակագրել է լրագրողը:

1

1

1

1