«Վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը». Պուտինը՝ ԱՊՀ երկրների խորհրդի նիստում. Տեսանյութ

Մանրամասներ

ա

Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդարդարձել է ղարաբաղյան հակամարտության հարգավորմանն ու Ռուսաստանի դերակատարությանը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը ձեռք բերված գրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորն է: Մեր աջակցությամբ իրականացվում է հումանիտար բեռների տեղափոխումը, տարածքների ականազերծումը՝ ի դեպ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տարածքում, վերակագնվում են կենսաապահովման համակարգերը, բուժօգնություն է տրամադրվում բնակչությանը»,- նշել է Պուտինը:

Վերջինս ընդգծել է, որ «այդ ամենը ևս մեկ անգամ հաստատում է ռուսական իմաստությունն այն մասին, որ «վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը»:

«Անկախ պետությունների համագործակցության առանցքային դերը հենց խաղաղ համագործակցության և համատեղ աշխատանքի համար պայմաններ ապահովելն է՝ ուղղված մեր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը, մեր քաղաքացիների բարօրության բարձարցմանը»,- հավելել է ՌԴ նախագահը: