Ռուսաստանը հայց է ներկայացրել Չեռնոգորիային՝ գործարար Թելման Իսմայիլովին արտահանձնելու վերաբերյալ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Չեռնոգորիային՝ գործարար Թելման Իսմայիլովին արտահանձնելու վերաբերյալ։ Այս մասին, ըստ Հրապարակի, հայտնում է Ռուսաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ քննությունը Իսմայիլովին համարում է երկու գործարարների սպանության պատվիրատու։ Նա Մոսկվայի Չերքիզովյան շուկայի տնօրենն էր եւ ռուսաստանցի ամենահարուստ գործարարներից մեկը։ Նրան ձերբակալել են հոկտեմբերի մեկին։

Ավելի վաղ, ռուսական դատախազությունը հայտնել էր, որ գործակցում է չեռնոգորական կոմպիտենտ մարմինների հետ՝ միջազգային պայմանագրերի շրջանակներում։