Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մանրամասներ

ա

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակցի հետ՝ քննարկելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին առնչվող հարցերը:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, նախարարները հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Եվրամիության միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ֆոնին և քննարկել են իրենց դիրքորոշումները ստեղծված իրավիճակում:

Աբդոլլահիանն ընդգծել է, որ բանակցությունները դրական մթնոլորտում են վերսկսվել և երկու կողմն էլ բավարարություն և պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկխոսությունը:

«Մեր ներկայիս բանակցությունները Վիեննայում կենտրոնանում են ընթացիկ խնդիրների պրակտիկ լուծումներ գտնելու վրա, որոնք ի հայտ են եկել անօրինական պատժամիջոցները արդյունավետորեն վերացնելու հարցում Վաշինգտոնի միակողմանի դիրքորոշման պատճառով»,-ասել է իրանցի նախարարը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս ողջունել է բանակցությունների վերսկսումը՝ նշելով, որ գերատեսչության իր գործընկերներին հրահանգել է խորհրդակցություններ անցկացնել իրանցի պաշտոնակիցների հետ իրանական միջուկային գործարքին առնվող հարցերով: