Իրանը «ուշացումով» մտավ խաղի մեջ․ «Թուրք-ադրբեջանական ագրեսիայի» «հայեցակարգի» վրա մակաբուծելու փորձերն անհետեւանք չեն մնալու

Մանրամասներ

1

Իրանի քաղաքական եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների կտրուկ հայտարարությունները զգալիորեն կոտրում են ռուս-թուրքական ծրագրերի մինչ այս սահուն ընթացքը, իսկ Հնդկաստանի աջակցությունը այլընտրանքային նախագծերին ավելի է ընդգծում այս իրավիճակը։ Հայաստանի համար հնարավորությունների նոր դուռ է բացվում։

Սահմանների փոփոխության վերաբերյալ իրանական հարցադրումները ՌԴ-ին ընդգծում են այն հանգամանքը, որ Մոսկվան է այս գործընթացների նախաձեռնողը եւ գլխավոր դերակատարը։ Ընդ որում, դատելով իրանցի պաշտոնյաների հայտարարություններից, ինչպես նաեւ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որոշ իրադարձությունների վերաբերյալ վերջերս ի հայտ եկած տեղեկություններից՝ Իրանը նկատի ունի ոչ միայն ՀՀ Սյունիքի մարզը, այլեւ Արցախի հարավի օկուպացիան, որը վերածվում է Իրանի դեմ պլացդարմի։

Արցախի օկուպացված տարածքներում Իսրայելի, ինչպես նաեւ ահաբեկիչների ներկայության վերաբերյալ Իրանի կոշտ հայտարարությունները եւ հարցադրումները նույնպես ուղղված են Ռուսաստանին, ինչն ընդգծում է Մոսկվա-Անկարա-Իսրայել համաձայնությունների ոչ միայն հակահայ, այլեւ հակաիրանական ուղղվածությունը։

Մոսկվան չի պատասխանել իրանական հարցադրումներին, Կրեմլին հարող փորձագետները նշում են, որ Մոսկվան ու Անկարան «աչքաթող են արել Իրանին եւ հիմա ստիպված կլինեն հաշվի նստել նրա շահերի հետ»։ Հայ-իրանական հնարավոր առանցքը հայտնվել է ռուսական քարոզչության թիրախում, հայերին խորհուրդ են տալիս «ծվարել» ռուս-թուրքական համաձայնություններում եւ դեմ չգնալ Իսրայելին։

Իրանը «ուշացումով» մտավ խաղի մեջ, ուշացումով, սակայն հայկական խորհրդարանը պարտավոր է կայացնել վճռական որոշումներ։ Հումանիտար օրակարգի ու «թուրք-ադրբեջանական ագրեսիայի» «հայեցակարգի» վրա մակաբուծելու փորձերն անհետեւանք չեն մնալու։

Սկզբնաղբյուր