ԱՄՆ Կոնգրեսը ժամանակավոր բարձրացրեց պարտքի շեմը

Մանրամասներ

ա

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց երկրի պարտքի շեմի կարճաժամկետ բարձրացման օգտին, գրում է Ամերիկայի ձայնը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության արժանացրեց երկրի պարտքի շեմի կարճաժամկետ բարձրացման առաջարկը, որին կողմ քվեարկեցին 219 կոնգրեսականներ, իսկ դեմ էին՝ 206-ը:

Բանաձևն ընդունված է, հայտարարեց նախագահողը քվեարկությունից հետո: Այն երաշխավորում է, որ դաշնային կառավարությունը կշարունակի ամբողջությամբ կատարել իր ֆինանսական պարտավորությունները մինչև դեկտեմբեր:

Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը մինչև դեկտեմբերի 3-ը 480 միլիարդ դոլարով ավելացրեց առկա 28,4 տրլն. դոլարի պարտքը՝ անցած շաբաթ Սենատի կողմից այն հաստատվելուց հետո:

Օրինագիծն այժմ կդրվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սեղանին, ում ստորագրությունից հետո կստանա օրենքի ուժ:

Դա, սակայն, ժամանակավոր լուծում է, և Կոնգրեսը դեկտեմբերին ստիպված կլինի կրկին վերադառնալ այս հարցին: Հանրապետականներն այս անգամ ակնարկում են, որ դեմոկրատները ստիպված կլինեն ինքնուրույն անցկացնել օրինագիծը: