Եվրոպական Միությունը ծրագրում է դառնալ Հարավային Կովկասում հաղորդակցական ուղիների բացման գործընթացի մի մասը. Ալիև  

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ներուժի զարգացման հարցում Եվրամիության դրսևորած հետաքրքրությանը: Վերհիշելով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ամռանը կայացած քննարկումները՝ Ալիևը շեշտել է, որ ողջունում է խոշոր նախագծերի իրականացումը:

«Այսօր Եվրոպական Միությունը մեծ հետաքրքրություն է դրսևորում մեր տրանսպորտային ներուժի հանդեպ և ակտիվորեն մասնակցում է այդ գործին, քանի որ մենք Ադրբեջանը վերածում ենք Եվրասիայում կարևոր տրանսպորտային կենտրոնի, որը համալրված է ժամանակակից ենթակառուցվածքներով և հարևանների հետ դիվերսիֆիկացված հաղորդակցական երթուղիներով: Եվրոպական Միությունը ծրագրում է դառնալ այդ գործընթացի մի մասը: Մենք նաև քննարկում ենք Եվրամիության դերը հետպատերազմական ժամանակաշրջանում Հարավային Կովկասի զարգացման գործում»,- հայտարարել է Ալիևը: