ԱՄՆ-ի կողմից F-15 կործանիչների տեղակայումը Հունաստանում անհանգստացրել է թուրքերին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ-ն 15 միավոր F-15 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Հունաստանի Լարիսսա ավիաբազա, որտեղ անցկացվելու են «Castle Forge» անվամբ զորավարժություններ՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատարության գլխավորությամբ, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Վերջինիս հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունների նպատակն է բարելավել դաշնակիցների հետ ռազմական համագործակցությունը ճգնաժամային տարածաշրջանում և իրավիճակներում:

Ուշագրավ է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղակայման լուրը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Դատելով առկա հրապարակումներից` թուրքական լրատվական կայքերն անհանգստացած են Հունաստանում ԱՄՆ-ի գլխավորությամբ տեղի ունենալիք այդ զորավարժություններից: