Բարելավեք հիշողությունը և ազատվեք դեպրեսիայից. Ինչպես ճիշտ սնվել աշնանը․ Գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյան

Մանրամասներ

 

1

Որոշ մթերքներ օգնում են բարելավել հիշողությունը, ինչպես նաեւ կանխել դեպրեսիան եւ տագնապային խանգարումը։ Live24.am-ի հետ զրույցում խորհուրդ է տալիս Գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյանը:

Ուղեղի բջիջների առողջությունը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս մուգ շոկոլադ ուտել, քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ եւ ֆլավանոլներ, որոնք դրական են ազդում ուղեղի բջիջների վրա: Սակայն պետք չէ մոռանալ, որ շոկոլադի չափից շատ օգտագործումը վնասակար է անոթների համար: Սննդի մեջ մուգ շոկոլադի օպտիմալ քանակը շաբաթական 45 գրամ է:

1

Հատապտուղները եւս, բժշկի խոսքով, չափազանց օգտակար են ուղեղի համար, քանի որ պարունակում են հակաօքսիդանտներ, սնուցիչներ, մանրաթելեր, վիտամիններ եւ հանքանյութեր, որոնք բարելավում են հիշողությունը, դանդաղեցնում ճանաչողական ունակությունների կորուստը եւ անհրաժեշտ են օքսիդատիվ սթրեսի դեմ պայքարի համար:

1

«Բացի այդ, մի շարք հատապտուղների օգտագործումը կարող է թեթեւացնել տագնապային խանգարման ախտանիշները եւ օգնել խուսափել նեյրոդեգեներատիվ հիվանդություններից, ինչպիսիք են թուլամտությունը», - նշում է մեր զրուցակիցը:

1

Սննդակարգում քրքումի ավելացումը, նրա խոսքով, կօգնի նաեւ թեթեւացնել անհանգստության խանգարումը եւ ճանաչողական ունակությունների տարիքային անկումը:

1

Նույնքան օգտակար են կանաչիները, ինչպիսիք են սպանախը, մանգոլդը, ջրկոտեմը, որոնք պարունակում են ֆոլաթթու, ինչի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի ախտանիշների ավելացման:

Բժշկուհի Մուրադյանը նաեւ խորհուրդ է տալիս ավելի շատ ֆերմենտացված մթերքներ օգտագործել, որոնցից են թթու կաղամբը, կեֆիրը, յոգուրտը եւ այլն:

1