Իրանն ամենահզոր տեխնոլոգիաներով գերճշգրիտ հրթիռներ է արտադրում․ ԱՄՆ ռազմական հետախուզության ղեկավար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱՄՆ ռազմական հետախուզության ղեկավարն Իրանի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների ֆոնին նշել է, որ Իրանն ամենահզոր տեխնոլոգիաներն է ստեղծել և կիրառում է դրանք հրթիռների արտադրությունում, ինչն իրանական արտադրության հրթիռները դարձրել է գերճշգրիտ և բարելավել շարժունակությունը:

Հիշեցնենք, որ Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները երեքշաբթի զորավարժություններ կսկսեն երկրի կենտրոնական անապատային տարածքներում։

Զորավարժության մասնակիցները կօգտագործեն տեխնոլոգիաներ, խելացի զինամթերք, թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ, կիրականացնեն զգայուն կենտրոնները պաշտպանելու մարտավարություն և կիրականացնեն օդային սպառնալիքներից պաշտպանություն:

1