Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձոր՝ շախմատի «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ» բաց միջազգային մրցաշարին և մոտիկից հետևել մասնակիցների խաղին։

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ին, կմեկնարկի մրցաշարի վերջին տուրը, իսկ ժամը 17:30-ին տեղի կունենա փակման հանդիսավոր արարողությունը։

Մրցաշարին մասնակցում են 10 երկրների ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում 25 գրոսմայստեր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10.250.000 դրամ է: