ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ եւ Չորրորդ համաշխարհային պատերազմներին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

19Fortyfive պարբերականի լրագրող Ռոբերտ Ֆարլին համարում է, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ եւ Չորրորդ համաշխարհային պատերազմներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի ավարտվի մեկ վճռորոշ բախմամբ, այլ կհանգեցնի զինված արշավանքների ամբողջությանը»,-գրում է նա:

Ֆարլիի կարծիքով՝ երկու հզոր տերությունները կարող են սկսել բախումը Թայվանի համար: Եթե ամերիկյան ուժերին հաջողվի հաղթել Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակին, ապա դա չի ստիպի Պեկինին հրաժարվել կղզու հետ վերամիավորվելու մտքից: Չինաստանն ԱՄՆ-ի հետ ժամանակավոր խաղաղության պայմանագիր կկնքի, այնուհետեւ դարձյալ կհարվածի վիճելի տարածքի հետ միավորվելու համար, համարում է հեղինակը:

«Եթե անգամ Չինաստանը հաղթի Թայվանի համար մարտում, դա վերջ չի դնի Միացյալ Նահանգների հետ հիմնարար հակասություններին: Չնայած դժվար է կանխատեսել Ասիայի պետությունների արձագանքը Չինաստանի բանակի ռազմական հաջողությանը՝ կարելի է ենթադրել, որ այդ իրադարձությունից հետո այնպիսի երկրները, ինչպես Վիետնամը, Ճապոնիան ու Հարավային Կորեան կձգտեն առավել սերտ դաշնակցային հարաբերություններ կառուցել Վաշինգտոնի հետ: Եւ դա նախադրյալներ կստեղծի եւս մեկ հակամարտության համար»,-ասվում է հրապարակման մեջ:

Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում ցանկացած զինված բախումը կդառնա աղետալի եւ կհանգեցնի ենթակառուցվածքի, ֆինանսական եւ առեւտրային կապետրի քայքայմանը, որոնք հաստատվել էին Ասիայի ու Հյուսիսային Ամերիկայի միջեւ, հիշեցրել է Ֆարլին:

Հոդվածի հեղինակը հույս է հայտնել, որ մարդկության կհաջողվի խուսափել այդպիսի սցենարից: