Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները կասկածվում են գողության մեջ․ Ռուսաստանը տեսանյութ է հրապարակել

Մանրամասներ

ա

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության տրամադրության տակ հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում են ԱՄՆ դեսպանատան 3 աշխատակիցները, որոնց կասկածում են բարերից մեկում Մոսկվայի բնակչից ուսապարկ գողանալու մեջ։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են կասկածյալները՝ ամերիկյան դեսպանության վարչատեխնիկական աշխատակիցները, գողացված ուսապարկով մուտք գործում դիվանագիտական առաքելության շենք։

Դրա հետ կապված՝ ԱԳՆ-ը նոտա է հղել ԱՄՆ դեսպանություն՝ կասկածյալներին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Եթե դեսպանությունը հրաժարվի, ապա կասկածյալները պետք է լքեն ՌԴ տարածքը։

Նշվում է, որ խոսքը 21-16 տարեկան երիտասարդների մասին է։ Վնասը կազմել է 15 հազար ռուբլի։ Փաստի առթիվ հաուցվել է քրեական գործ։

Տուժածը մանկական հոգեբան Դմիտրի Կորնիլովն է, ով հայտնել է, թե ծանր աշխատանքային օրվանից հետո բար է գնացել լիցքաթափվելու, կարճ ժամանակով հեռացել է, իսկ վերադարձին ուսապարկը չի գտել։