Կամո Հովհաննիսյանի շատ կարևոր գոլը՝ Իսլանդիայի դեմ խաղում

Մանրամասները՝ տեսանյութում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել է Իսլանդիայի թիմին։

Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» ստադիոնի ընթացող դիմակայությունում ավարտվեց առաջին խաղակեսը։ Նվազագույն հաշվով հաղթում է իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը։

35-րդ րոպեին աչքի ընկավ ղազախական «Կայրաթի» 29-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Գոլային փոխանցումը կատարեց հավաքականի նորեկ, ՄԼՍ-ի չեմպիոն ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

Ընդմիջում է։

ԱԱ-2022․ ընտրական փուլ, 7-րդ տուր, առաջին խաղակես

J խումբ

Իսլանդիա - Հայաստան՝ 0։1 (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյան, 35