Թուրքական TRT հեռուստաալիքի հակաիրանական և հակահայկական հոդվածը․
Բաքվի հետ համատեղ վարժանքներում Թուրքիան ցույց տվեց, որ Անկարան լիովին աջակցում է Բաքվին՝ Երևանի դեմ, և թույլ չի տա Թեհրանին՝ ճնշում գործադրել իր ա դրբեջանցի հարևանի վրա:
Թուրքիան փորձում է իրականություն դարձնել Զանգեզուրի միջանցքը, քանի որ դա հնարավորություն կտա Բաքվին՝ մուտք գործել Նախիջևան, ինչպես նաև՝ կբացի Թուրքիայի ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա: Մի բան, որն Իրանը չի հանդուրժում:
Կենտրոնական Ասիան դարեր շարունակ թուրքերի կողմից վերահսկվող տարածք է եղել, և ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ Թուրքիայի թուրքերը այն համարում են իրենց հայրենիքը՝ նախքան իրենց նախնիների` Կովկաս և Անատոլիա գաղթելը:
Չնայած Թուրքիան չի միջամտում Իրանի գործերին, Իրանը անհանգստացած է, որ Ղարաբաղում հաղթանակը կհանգեցնի Իրանի ներսում միլիոնավոր ադրբեջանցիների ընդվզման:
Այդ պատճառով Թեհրանը սերտ հարաբերություններ է հաստատում Մոսկվայի և Երևանի հետ ՝ ընդդեմ Թուրքիայի և Բաքվի: Շատ ադրբեջանցիներ Արաքս գետի հարավն անվանում են Հարավային Ադրբեջան:
Տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական դերի բարձրացումը ևս մեկ խնդիր է, որի հետ Իրանը դժվար է համակերպվում:
Իրանի տարածաշրջանային մեկուսացումը նույնպես շատ է զայրացրել Թեհրանին:
Փույա Հոսսեյնի
«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր տնօրեն
0Comments