Երևանի մետրոպոլիտենում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են

Մանրամասներ

ա

Երեւանի մետրոպոլիտենում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

«Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը:

Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի:

Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել»,- նշված է հաղորդագրությունում: