Կարսի պայմանագրի դեմ եղողները կարող են ուրախանալ, այն արդեն չկա, նոր պայմանագիրն է հերթի կանգնել

Մանրամասներ

1

3+3 ֆորմատն արդեն գործում է, անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ։ Դա փաստ է,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

« «Դրսի» երեքը' Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն մեր տարածաշրջանում են ու եթե անկեղծ լինենք, դեռեւս 16 դարում դրանցից երկուսը' Իրանն ու Թուրքիան, վաղուց կային, իսկ երրորդ պարտնյորը նրանց է միացել 18-րդ դարում։

«Ներսի» երեքի ճակատագրերը որոշում են «դրսի» երեքը, իրենց քաղաքական, տնտեսական ու ռազմական ներուժին համապատասխան։

Ներսի երեքից մեկը, Վրաստանը, կարծում է, որ Եվրոպայում է գտնվում, բայց դա ընդամենը պատրանք է ու առաջին իսկ թեթեւ հարվածից հետո (2008-ի հարվածը դեռեւս լավ չի գիտակցվել), թեկուզ Թիֆլիսի փողոցներում շիաների ու սունիների առաջին բախման տեսքով, Ռեալ Պոլիտիկի գիտակցությունը կգա։

Հիմա դրսի երեքն են իրենց միջեւ հարաբերություններ պարզում, երբ որ պարզեն վերջացնեն, այն ժամանակ իրենց որոշման մասին մեզ տեղյակ կպահեն։

Կարսի պայմանագրի դեմ եղողները կարող են ուրախանալ, այն արդեն չկա, նոր պայմանագիրն է հերթի կանգնել։

Հ.Գ. «Վիլսոնի իրավարար վճիռը» պատի տակ ներվային ծխում է, դառն իրականությունը տեսնելով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը։