Թշնամական ինքնաթիռին օդային տարածքը տրամադրելը հնարավոր ամենավատ ազդակներից էր, որ կարելի էր հղել դեպի Իրանը. Իրանագետ

Իրավիճակ

ա

Թշնամական ինքնաթիռին հենց այսօր և հենց նման ուղղությամբ Հայաստանի օդային տարածքը տրամադրելը հնարավոր ամենավատ ազդակներից էր, որ կարելի էր հղել դեպի Իրանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթների իրականացման համար: Այսօր այս տեղեկությունը հաստատել է Քաղավիացիայի կոմիտեն՝ նշելով, որ տեղի է ունեցել Բաքու Նախիջեւան թռիչք Հայաստանի օդային տարածքով: