Պուտինն ու Ռաիսին կհանդիպեն. Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ դա կլինի ոչ հեռավոր ապագայում

Մանրամասներ

ա

Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռաիսիի միջև, լրագրողներին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:

«Ոչ հեռավոր ապագայում մենք հույս ունենք, որ մեր երկրների նախագահները մայրաքաղաքներից մեկում կարող են հանդիպում անցկացնել: Այս թեմայի շուրջ մեր համաձայնությունը վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները ռազմավարական և արտոնյալ են մեր երկրների միջև: Մենք Ռուսաստանին ընկալում ենք՝ որպես ռազմավարական գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը: