Զանգվածային խափանումների ֆոնին կտրուկ նվազել է Facebook-ի արժեթղթերի գինը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ամերիկյան Facebook ընկերության արժեթղթերի գինը նվազել է ավելի քան 5%-ով, ինչը պայմանավորված է սոցիալական ցանցերում ընկերության հավելվածների զանգվածային խափանումներով:

Ինչպես գրում է iz.ru-ն, այս են վկայում  NASDAQ բորսայի հոկտեմբերի 4-ի տվյալները:

Երևանի ժամանակով 22:06-ի դրությամբ մեկ արժեթղթի գինն ընկել է գրեթե 20 դոլարով (5,63%): Ներկայում ընկերության մեկ արժեթուղթը վաճառվում է 324 դոլարով:

Facebook-ը մեկնաբանել է զանգվածային խափանումը: Ընկերությունը պարզաբանել է, որ մասնագետներն աշխատում են տեխնիկական անսարքությունը վերացնելու ուղղությամբ և ներողություն են խնդրել օգտատերերից:

Տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը դժգոհում են ծառայությունների աշխատանքի լայնածավալ խափանումներից: Խնդիրների մասին հաղորդվել է Երևանի ժամանակով 19:34-ից հետո: Խափանման մասին մեծամասամբ հայտնում են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Կանադայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից օգտվողներ: