Ադրբեջանը դուրս կմնա և չի մասնակցի Իրանից Եվրոպա տարանցիկ ճանապարհին․ Իրանի փոխնախարար

Մանրամասներ

1

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության զարգացման նախարարի տեղակալ, Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրեն Հեյրոլլահ Հադամին Հայաստան այցից առաջ, մեկնաբանելով Տաթևով իրանցի վարորդների համար այլընտրանքային ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցությունը, ասաց.

«Ադրբեջանը դուրս կմնա և չի մասնակցի Իրանից Եվրոպա տարանցիկ ճանապարհից»:

Նա նշել է, որ Իրանը կարող է Հայաստանի հետ համագործակցել Տաթևի ճանապարհի կառուցման գործում, որով հեշտությամբ կարող է հասնել Հայաստան, այնուհետև Եվրոպա՝ առանց Ադրբեջանի տարածքը հատելու:

«Տաթևի ճանապարհի մնացած 15 կմ -ի կառուցումը կարևոր դեր կխաղա Իրանից բեռնաբոփադրումների և տնտեսական համագործակցության դյուրացման գործում», -մեջբերում է փոխնախարարը:

Խադամին ընդգծել է, որ Իրանից Եվրոպա տանող այս ուղին Իրանի համար կենսական նշանակություն ունեցող ուղիներից մեկն է: