Իրանը խափանել է Թուրքիա-Ադրբեջան ծրագիրը՝ կայծակնային հարձակմամբ բացել Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքը»

Իրավիճակ

ա

Ենթադրում եմ, որ Իրանը տիրապետում է տարբեր կուլիսյան պայմանավորվածությունների ու դավադրությունների մասին գաղտնի տեղեկությունների, որոնց իրականացումը կանխելու համար վերջին օրերին նման ակտիվություն է ցուցաբերում: Այս մասին armdaily-ին տված հարցազրույցում ասել է իրանագետ, քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Մարգարյանը: Նա հիշեցրել է, որ իրանական թելեգրամյան ալիքներում շրջանառվում է այն լուրը, որ Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ են ունեցել կայծակնային հարձակման անցնելով բացել Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը», որը կանխվել է Իրանի ակտիվացման շնորհիվ:

Ըստ փորձագետի, երբ խոսվում է «սիրիականացման» վտանգի մասին, խոսքը վերաբերում է հենց այն իրավիճակին, երբ այլ երկրներ սկսում են իրենց խնդիրները լուծել ու կռիվ տալ քո տարածքում: Սիրիայի դեպքում տեսանք ինչ եղավ արդյունքն ու ի դեպ, այս դեպքում էլ դերակատարները նույնն են՝ ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Իսրայել...։

Նա երկրորդել է Նախագահ Սերժ Սարգսյանի՝ կիրակի օրը հայտնած այն տեսակը, թե բացի զորավարժություններից, Իրանն Ադրբեջանի դեմ այլ բան չի ձեռնարկի: Խոսքն, իհարկե, նախահարձակ լինելու և խնդիրները ռազմական միջոցով լուծելու մասին է: Բայց եթե հրահրում լինի դիմացի կողմից չի բացառվում, որ Իրանը կօգտվի իր ինքնապաշտպանության ու համարժեք պատասխան տալու իրավունքից: Մինչև մի առ ժամանակ առաջ փորձ էր կատարվում Իրանին նման բախման մեջ ներքաշել Պարսից ծոցում: Պարսից ծոցի մերձակա արաբական երկրներն այնքան խելացի էին, որ հասկացան՝ դա որևէ գնով չպիտի թույլ տալ: Այսօր նույն փորձը կրկնում են Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններում: Հարց է, թե արդյո՞ք Իրանի հյուսիս արևմտյան հարևաններն, այդ թվում Հայաստանի իշխանությունները նույնքան խելացի կգտնվեն: