Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում. Ղարիբաշվիլի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են վրացի իրավապահները, ուրբաթ երեկոյան հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է sputnik-georgia.ru-ն:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ», - ասել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր հոկտեմբերի 2-ին և 3-ին Թբիլիսի կատարելիք այցի մասին: Նա համակիրներին հորդորել էր հավաքվել և մեծ խմբերով քայլել դեպի քաղաք, որպեսզի իրեն չկարողանան ձերբակալել: