Իրանի դեսպանն այցելել է Պաշտպանության նախարարություն

Մանրամասներ

1

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադահշան Զոգուրիին։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ատտաշեն, գնդապետ Բահման Սադեղինը։ Քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը՝ ընդգծելով տարածաշրջանային անվտանգության գործում Իրանի դերի կարեւորությունը։

Կողմերը քննարկել են նաեւ հայ-իրանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։