Փորձագետը նշել է, թե որքան փող պետք է ծախսի Երևանի բնակիչը նորմալ սնվելու համար

Մանրամասներ

ա

Եթե Երեւանի բնակիչը ամսական ծախսի 22-30 հազար դրամ (50-60 դոլար – խմբ.) ուտելիք գնելու համար, ապա կարող է սնվելու նորմալ ռեժիմ ապահովել։ Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգա-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդային շղթաների ռիսկի գնահատման վարչության ղեկավար Դավիթ Պիպոյանը։

Նա ասաց, որ Երեւանում չորս հոգուց բաղկացած ընտանիքը ամսական պետք է ծախսի մոտավորապես 120 հազար դրամ (մոտ 250 դոլար – խմբ.) սննդի համար։

«Շատ դեպքերում ընտանեկան բյուջեի ավելի քան 50 տոկոսը ծախսվում է բացառապես սննդամթերք գնելու վրա։ Երեւանում ամենից շատ սպառում են ծորակի ջուր։ Երկրորդ տեղում հացն ու լավաշն են, երրորդում՝ կարտոֆիլը։ Ամռանը պահանջված են նաեւ ձմերուկը, սեխը, սեւ սուրճը, լոլիկը, մրգերը եւ երշիկեղենը»,- նշել է փորձագետը։