Լավ, այդ ո՞նց եղավ, որ 15 հազարանոց թեստը դարձավ հինգ հազար դրամ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Կառավարության շենքի դիմաց հերթական ակցիան է մեկնարկել։ Այս անգամ այստեղ են ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները, որոնք խնդրեցին սա որպես բողոքի ակցիա չներկայացնել, ասում են՝ պարզապես եկել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման պահանջով։

«Մենք շատ հարցեր ունենք, որոնց պատասխանները ուզում ենք ստանալ ու դրա համար էլ այստեղ ենք։

Լավ, այդ ո՞նց եղավ, որ 15 հազարանոց թեստը դարձավ հինգ հազար դրամ: Ըստ մասնագետների՝ թեստավորման ինքնարժեքը մոտ երկու հազար դրամ է կազմում, իսկ մինչ այս պահը կատարվել է 1,7 մլն թեստավորում, այսինքն՝ թալանի մասին խոսացող կառավարությունը մեկ տարվա մեջ 37 մլն դոլարի շահույթ է ունեցել: Չգիտենք՝ որ կազմակերպությունն է այդ շահույթը ունեցել, բայց թալանել են ժողովրդին թեստավորման անվան տակ:

Վարակակիրների քանակը օրական շատ մեծ է ու այդ պայմաններում կառավարությունը որոշեց Հանրապետության հրապարակում միջոցառում կազմակերպել, այս ինչպես է այսպես ստացվում»,- ասում են ակցիայի մասնակիցները։