Դավիթ Տոնոյանի ու Դավիթ Գալստյանի կալանքի միջնորդության հարցն արդեն դատարանում է

Մանրամասներ

1

Մեր տեղեկություններով այս պահին Կետրոնի դատարան են բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը): Սպասվում է, որ քիչ անց քննվելու է կալանքի միջնորդության հարցը։ Դատավորներն են Մնացական Մարտիրոսյանն ու Գագիկ Պողոսյանը:

Հիշեցնենք որ այսօր լուր էինք գրել ՊՆ մի շարք պաշտոնյանների հարցաքնությունների մասին, սակայն մինչ այս պահը որևէ պաշտոնական հաստատում չկա և կալանքի նման հապճեպ քննությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, քանի որ օրենքը հնարավորություն է տալիս անձին 72 ժամ պահել ձերբակալվածի կարգավիճակով:

Քիչ առաջ տեղեկացանք, որ դատական նիստը հետաձգվել է վաղը, ժամը՝ 13:00-ին:

«Հրապարակ»