Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Մոնիկա Մինասյանը

Մանրամասներ

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 16-ամյա Մոնիկա Մինասյանը։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին աղջիկը հայտնաբերվել է Երևանում և ներկայացվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Հանգամանքները պարզվում են։