Մոլորակի «մեծերին» վտանգավոր է անտեսել և Իլհամը դա քաջ գիտակցում է

Մանրամասներ

1

ԲՀԿ-ական նախկին խատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Սպասված անակնկալ։

Եվ այսպիսով...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի ՀՀ ի իշխանության հետ հանդիպման պատրաստակամության մասին, եթե նման հանդիպում կազմակերպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Այդ մասին նա հայտարարել է France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով ՝ Բաքուն պատրաստ է վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը:
Հետաքրքրաշարժ դասավորություններ են տեղի ունենում: Վստահ եմ, որ երկրների համանախագահները ճնշում են գործադրում Իլհամի վրա և ավելի վաղ մենք արդեն նշելեինք, որ նման հանդիպում անպայման կկայանա: 

Եվ ոչ այն պատճառով, որ Իլհամը «մեծահոգաբար» համաձայնեց, այլ որովհետև երկիր մոլորակի «մեծերին» վտանգավոր է անտեսել և Իլհամը դա քաջ գիտակցում է։

Ես բաց եմ թողնում հարցի բարոյական կողմը, քանի որ մշտական ծաղր, ծանակից և հակահայկական կատաղի դրսևորումներից  հետո դժվարանում եմ պատկերացնել, թե ընդհանրապես ինչի՞ մասին կարելի է խոսել Ալիևի հետ, բայց այնուամենայնիվ:

Որպեսզի հանկարծ ոչ ոք պատրանքներ չունենա, և որ մենք կրկին չսնվենք կեղծ թուրքական խաղաղասեր օրակարգով, ես ձեզ կհիշեցնեմ, թե ինչով է Իլհամը գալու հանդիպման։

1․ Հայաստանի և Արցախի տարածքների թուրք-ադրբեջանական օկուպացիայի արդյունքների ճանաչում:
2․ Արցախի անկախության գաղափարի մերժում և Ադրբեջանի սահմանների ճանաչում:
3․ Թուրքիայի և Ադրբեջանի վերամիավորման համար՝ Սյունիքով միջանցքի (ճանապարհ) ապահովում:
Այսպիսով, հիմա ուշադիր..․
Եթե հանդիպումը կայանա, ապա սա նշանակում է միայն մեկ բան. Հայկական կողմը պատրաստ է ՔՆՆԱՐԿԵԼ կերոսինյան սուլթանի պահանջները:
Հետևությունները թողնում եմ ձեզ»։