Բավրայի անցակետով Հայաստանը լքելիս ոստիկանները բռնել են «Գլորիա»–ի գլխավոր տնօրենի աղջկան սպանելու մեջ կասկածվողին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Քիչ առաջ իրավապահները Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, ինչի արդյունքում Հայաստանի սահմանը լքելիս Բավրայի անցակետում վնասազերծել են Երևանի բնակիչ, 29-ամյա Լևոն Սահակյանին, հայտնում է shamshyan.com–ը։
Վերջինս կասկածվում է այսօր՝ սեպտեմբերի 28-ին,  «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով սպանություն և սպանության փորձ կատարելու մեջ:
Ավելի վատ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 28-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն է, իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Ոստիկաններն ու քննիչներն  պարզել էին սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի 24-ամյա բնակիչ է։  Պարզվել էր նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել էր նաև ծեծկռտուքի։ Քննիչի հանձնարարականով Land Rover-ը տեղափոխվել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։