Կրիայի պատճառով 5 ինքնաթիռ ուշացել է թռիչքից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ճապոնիայի՝ զբաղվածությամբ երկրորդ օդանավակայանում հինգ ինքնաթիռի թռիչք ուշացում է մեկնարկել՝ թռիչքուղում զբոսնող կրիայի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, 2 կգ կշռող կենդանուն նկատել են Տոկիոյի մոտակայքում գտնվող «Նարիտա» միջազգային օդակայանում՝ ասֆալտով դանդաղ անցնելիս: Դա ստիպել է թռիչքի պատրաստվող  օդաչուին կապ հաստատել երթևեկությունը կարգավորող անձնակազմի հետ:

Աշխատակիցները հեռացրել են կրիային ցանցի օգնությամբ և ստուգել 4000 մետր երկարությամբ թռիչքուղին՝ վստահ լինելու համար, որ այնտեղ այլ օտար առարկաներ չկան: Կրիայի հետ կապված միջադեպի հետևանքով 5 օդանավ 15 րոպե ուշացումով է օդ բարձրացել: