Ալենը ժամանում է Արցախ․ Տպավորվելով բնակիչների համառությունից՝ բարեկամանում է նրանց հետ․ Արցախի մասին ֆիլմը կներկայացվի Օսկարի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայկական ազգային կինոակադեմիայից տեղեկացնում են, որ  սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվել է «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը։

Ազգային կինոկենտրոնի կայքում տեղադրված է ֆիլմի համառոտ նկարագրությունը․ Ալենը` ազգությամբ ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան:

Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին:

Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Տպավորվելով երկրի բնակիչների համառությունից, Ալենը մոռանալով իր չեզոք դիրքորոշան մասին, սկսում է բարեկամանալ նրանց հետ; Կորյունը՝ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի իր կյանքը լքելով դարձել է օդանավակայանի տնօրենը և խենթի նման, ամբողջ ավյունով լծվել այդ աշխատանքին: Սեյրանը՝ Ալենի համակրելի վարորդն է, ում հումորն ու հեգնանքը որոշակի լույս են սփռում երկրի օդանավակայանում տիրող իրավիճակի վրա: Կարինեն՝ պատերազմից հետո այրիացած կինը համոզված է, որ օդանավակայանի վերագործարկումն ուղղակի անհրաժեշտություն է: Եվ հատկապես հազիվ տասը տարեկան Էդգարը՝ որին Ալենը պարբերաբար հանդիպում է օդանավակայանում` ջրի ահռելի մեծ շշերը ձեռքին…․