Վրաստանի վարչապետը մեկնում է Բաքու

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Վաղը տեղի կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մեկօրյա այցն Ադրբեջան: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատանը:

Ըստ դեսպանատան՝ Վրաստանի վարչապետը կմասնակցի երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Սպասվում է, որ նա կհանդիպի նաև վարչապետի, խորհրդարանի նախագահի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների հետ: