Այսօր՝ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ. Սեպտեմբերի 28 առավոտյան ադրբեջանական դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։

Մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ կտարածվի պաշտոնական հաղորդագրություն։