Գյոթեբորգում պայթյուն է որոտացել բնակելի շենքում, կան տասնյակ տուժածներ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Շվեդական Գյոթեբորգ քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել բնակելի շենքում, հայտնում է Nordic News պորտալը: 

Նախնական տվյալներով՝ 20-25 մարդ հոսպիտալացվել է, առնվազն երեքը լուրջ վնասվածքներ են ստացել: 

Պայթյունը տեղի է ունեցել լուսադեմին, ապա հաջորդել է հրդեհը: 100-200 մարդ տարհանվել է:

Ըստ հրշեջների, որոշ բնակիչների ստիպված են եղել փրկել պատշգամբներից, իսկ մյուսները լքել են բնակարանները՝ իջնելով իրար կապված սավանների միջոցով:

Միջադեպի պատճառը դեռ պարզ չէ: