Շամանը Կալիֆոռնիայում անտառային հրդեհ է բռնկել. Նրան սպառնում է 9 տարվա ազատազրկում

Մանրամասներ

ա

Կալիֆոռնիայում շաման Ալեքսանդրա Սուվերնեւային սպառնում է 9 տարվա ազատազրկում անտառային հրդեհ բռնկելու պատճառով, ինչի հետեւանքով ոչնչացվել է 41 տուն եւ 90 փոքր շինություն, գրում է NYP-ն:

30-ամյա կինը չի խոստովանել մեղքը: Անցած շաբաթ, երբ Շասթ շրջանում հրդեհ էր բռնկվել, Սուվերնեւան պնդել էր, որ ոտքով փորձել է Կանադա հասնել: Նրա խոսքով՝ Նրա խոսքով՝ ինքը ցանկացել էր խմել եւ տեսել ջրափոսը, որը, իր կարծիքով, արջի մեզ էր, եւ փորձել էր կրակ վառել այն եռացնելու համար:

Նա հայտնաբերել է, որ ջուրը չափազանց խոնավ է բռնկման համար, ուստի թափել է ջուրը, որը, նրա կարծիքով, եղել է կենդանիների մեզ, ու շարունակել ճանախարհը: Ի վերջո, Սուվերնեւան հայտնվել է ծուղակում թփերի մեջ հրդեհի ժամանակ, եւ ստիպված էր զանգահարել հրշեջ ծառայություն:

Նրա պայուսակում հայտնաբերվել են CO2-ով անոթներ, կրակայրիչ եւ առարկա, որը պարունակում է կանաչ տերեւային նյութ, որը նա ծխել է այդ օրը:

Ականատեսները նշել են, որ տեսել են՝ ինչպես է կինը նետել երկու փոքր անոթ CO2-ով, որոնք համապատասխանել էին նրանց, որոնք հայտնաբերվել են կնոջ պայուսակում հրդեհի օրը: Իր LinkedIn-ում Սուվերնեւան անվանում է «շամանություն» իր ներկայիս զբաղվածությունը: