Սա Ադրբեջանի կողմից իր քաշից ավելի մեծ եւ գրգռիչ մարտահրավեր է․ Բաքուն չափում է Իրանի համբերության աստիճանը

Մանրամասներ

1

Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հետ կատարածը ոչ թե «ծագած խնդիրներ» են, այլ աննախադեպ եւ շատ վտանգավոր քայլ է, իրանցի վարորդների արդեն 9 օր կալանավորումը՝ առավել եւս:

Նման տարաձայնություններն այս եղանակով չեն լուծում: Սա Ադրբեջանի կողմից իր քաշից ավելի մեծ եւ գրգռիչ մարտահրավեր է, ով իհարկե վայելում է Թուրքիայի աջակցությունը:

Վարորդներին ամե՛ն մի օր ավելի պահելով՝ Բաքուն զննում է Իրանի զարկերակը, չափում նրա համբերության աստիճանը: Թուրքիան փորձում է տարածաշրջանում առաջացնել եւ պարտադրել ուժերի նոր հավասարակշռություն:

Ադրբեջանի այս քայլը պատահականության կամ պահի տակ արած որոշման արդյունք չէ, այլ խորապես սերտված եւ ռիսկային քայլ:

Այս հարցը պետք է լուծվի արմատապես եւ վերջնական, Ադրբեջանին ցույց տալով իր տեղը, իր չափը: Հակառակ դեպքում, մենք ականատես ենք լինելու նոր անակնկալների:

Ժոզեֆ Ամիրյան,
Իրանում Հայկական ժողովրդային շարժումի Խորհրդի անդամ, իրավաբան եւ փաստաբան

Ավելին՝ սկզբնաղբյուրում