Մյուսների հետ տեսակապի ռեժիմով, Էրդողանի հետ՝ անմիջական․ Պեսկովը խոսել է հանդիպման ձևաչափի մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կլինի անմիջական, թեեւ ռուսական պետության ղեկավարը շարունակում Է մյուս բոլոր միջոցառումներն անցկացնել տեսակապի ռեժիմով, պատմել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողների հետ զրույցում նա հաստատել Է, որ սեպտեմբերի 29-ին նշանակված այցին Էրդողանի նախապատրաստվելը շարունակվում Է: Նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել Է, որ Պուտինի մասնակցությամբ միջոցառումների անցկացումը տեսակապով նախազգուշական միջոց է: Նրա խոսքով՝ ղեկավարները կքննարկեն մի քանի միջազգային հարցեր:

«Տարածաշրջանային խնդիրներ: Ես կարծում եմ, որ առաջին հերթին Սիրիան կլինի օրակարգում, իհարկե, Աֆղանստանը, Լիբիայի շուրջ կարծիքների ավանդական փոխանակում եւ այլ միջազգային հարցեր»,-ասել Է Պեսկովը:

Նա նաեւ նշել Է, որ նախագահները կքննարկեն նաեւ երկկողմ հարաբերությունների ընդհանուր գործեր, այդ թվում՝ տնտեսության բնագավառի համատեղ նախագծեր: Պեսկովը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Էրդողանի հետ միասին սեպտեմբերի 29-ին Պուտինի հետ բանակցություններին կմասնակցի նրա իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռայիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հիշեցնենք, որ Պուտինը հայտնել է որոշ ժամանակ «ինքնամեկուսանալու» մասին։ Հիշեցնենք նաեւ, որ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկելու է այսպես կոչված 6-ի հարթակը։