Բեռլինն առաջին անգամ կին քաղաքապետ կունենա

Մանրամասներ

ա

Բեռլինի քաղաքապետն առաջին անգամ կին կլինի։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Ֆրանցիսկա Գիֆայը կդառնա առաջին կինը, ով կզբաղեցնի Բեռլինի քաղաքապետի պաշտոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:  

Ֆրանցիսկա Գիֆայը զբաղեցնում էր Գերմանիայի ընտանիքի, ավագ քաղաքացիների, կանանց եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը, սակայն հրաժարականի դիմում է ներկայացրել Բեռլինի Ազատ համալսարանում (FU)  ստացած գիտական աստիճանի շուրջ սկանդալի պատճառով։