Մի տարի է ջուր չունեմ, հոսանք չունեմ. «Եռաբլուրում» կինն արտասվելով դիմեց Արշակ Կարապետյանին

Մանրամասներ

ա

Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, ոչ թե նմանեցվի գերեզմանի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: «Մենք պետք է գանք այստեղ, իրենց հետ ժամանակ անցկացնենք եւ չհաշվենք իրենց մահացած»,-ասաց նա:

Նախարարը չցանկացած այլ հարցերի պատասխանել եւ հեռացավ: Աստիճանների վրա մի կին լացակումած մոտեցավ Արշակ Կարապետյանին, վերջին կստեց կնոջ կողքին աստիճանների վրա, վերցրեց նրա ձեռքի նամակը:

«Մի տարի է ջուր չունեմ, հոսանք չունեմ, խնդրում եմ իմ հարցերը լուծեք»,-ասաց կինը: