Լավրովը հայտնել է Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման թեման

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Պուտինն ու Էրդողանն առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը. Ռուսաստանը չի հանդուրժի Իդլիբի դեէսկալացիայի գոտուց ահաբեկիչների հարձակումները: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մի քանի օրից Սոչիում ՌԴ-ի և Թուրիքայի նախագահների միջև կայանալիք հանդիպումը:

Ինչպես գրում է tsargrad.tv-ն, Լավրովը մանրամասնել է, որ Թուրքիան դանդաղ է կատարում Իդլիբի հարցում ստանձնած պարտավորությունները: Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ դա կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի`Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջիկա հանդիպման քննարկման թեմաներից մեկը:

Խոսքը Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտու մասին է: Տարածաշրջանում անվտանգության ապահովման պարտականությունները կիսում են Ռուսաստանը և Թուրքիան: Իսկ թուրքական պատասխանատվության գոտուց պարբերաբար լինում են զինյալների հարձակումներ: 

«Ռուսաստանը չի հանդուրժի Իդլիբի դեէսկալացիայի գոտուց ահաբեկիչների հարձակումները»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում ուժ է կիրառում`ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջներին համապատասխան: Փաստաթուղթը նախատեսում է ահաբեկիչների դեմ անզիջում պայքար: