Ռուս սպայի պահանջով Ամարասի վանքից կրկին և վերջնականապես իջեցվել է Արցախի դրոշը, որը Խաչիկ պապին երեկ կրկին տեղադրել էր նույն տեղում

Մանրամասներ

1

Այսօր ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող բարձրաստիճան սպայի ցուցումով Ամարասի վանքի վրայից կրկին հանվել է Արցախի Հանրապետության պետական դրոշը։

Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ալեքսանյանը։ Համայնքի ղեկավարի փոխանցմամբ` Արցախի դրոշը հեռացնելուց հետո ռուսական կողմն առաջարկել է ՀՀ պետական դրոշը տեղադրել, սակայն, բարձրաստիճան ռուս սպան այսօր արդեն հայտարարել է, որ վանքի վրա որևէ դրոշ չի լինելու։

Արցախի պետական դրոշն Ամարասի վանքի վրա ամրացվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ցերեկը հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի պահանջով Ամարասի վանական համալիրի վրայից Արցախի պետական դրոշն իջեցվել է։

Դրոշը կարճ ժամանակ անց արցախցի Խաչիկ պապի կողմից վերադարձվել էր իր նախկին տեղը, այսօր, սակայն, վերջնականապես հեռացվեց։