Ու սա ո՛չ Սորոսն ա, ո՛չ պետդեպը, սա «մերոնք» են... Արթուր Դանիելյան

Իրավիճակ

ա

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Երկու տարի առաջ, երբ տեղափոխվեցինք Արցախ, որպեսզի փորձենք ավելի մեծ ուշադրություն սևեռել գալիք աղետի վրա, մեր դեմ բավականին լուրջ մեդիա արշավ սկսվեց: Իմ ստատուսները թարգմանում էին ռուսերեն, մեջը ավելացնում մտքեր, որոնք իմ գրածի հետ աղերս չունեն, այնուհետև տեղադրում էին այդ տեքստերը ադրբեջանական մամուլում: Դրանից հետո տեղական գործակալները այդ ադրբեջանական հղումները տարածում էին մեր համագյուղացիների մեջ, որ մեր հանդեպ ատելություն սերմանեն:

Նույն բանը՝ լրիվ նույն ոճով, էս քանի օրն են անում: Էլի թարգմանում են ռուսերեն, արդեն նույնիսկ վիդեոներ են սարքում, բայց մեջը իմ ասելիքի հետ աղերս չունեցոք տեքստ են տեղադրում: Օրինակ՝ այս նկարում պատկերվածը...

Ու սա ո՛չ Սորոսն ա, ո՛չ պետդեպը, սա «մերոնք» են...»: