Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը

Մանրամասներ

ա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հետաձգեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո նոր կքննարկի գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը:

Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի, թե ինչ հիվանդություններ ունի Արմեն Չարչյանը և ինչ բուժում է նրան անհրաժեշտ և արդյոք դրանք համապատասխանում են կալանքի հետ անհամապատասխանելի հիվանդությունների շարքին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին:

Նշենք, որ Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։